Պորտուգալիայի հավաքականն այսօր ԱԱ-2022-ի խմբային փուլի 1-ին տուրում 3-2 հաշվով հաղթեց Գանայի ընտրանուն։ Առաջին գոլը հեղինակեց Կրիշտիանու Ռոնալդուն։
Պորտուգալացին խաղից հետո մեկնաբանել է հաղթանակը։
«Շատ կարևոր հաղթանակ աշխարհի առաջնության մեր առաջին խաղում, բայց դեռ ոչ մի ձեռքբերում չունենք։ Սա ընդամենը առաջին քայլն էր։
Կենտրոնացած ենք մնում մեր նպատակների վրա։ Առա՛ջ, Պորտուգալիա՛»,- գրել է Ռոնալդուն։