Կատարում կայացած ԱԱ-2022-ի խմբային փուլի 1-ին տուրում Պորտուգալիան 3-2 հաշվով հաղթեց Գանային։
Պորտուգալացիների կազմում առաջին գոլը հեղինակեց հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը։
Կրիշտիանուն (37 տարեկան 292 օրական) առաջ անցավ շվեդ Գունար Գրենից (37 տարեկան 236 օրական) և դարձավ աշխարհի առաջնության պատմության ամենատարեց գոլահարներից մեկը։ Նրան այս ցուցանիշով գերազանցում է միայն կամերունացի Ռոժե Միլան, որը ԱԱ-1994-ում գոլի հեղինակ է դարձել 42 տարեկան 39 օրականում։ Այս մասին հաղորդում է լրագրող Ալեքսիս Բլասկեսը։