Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն Կատարում ընթացող ԱԱ-2022-ի խմբային փուլի առաջին տուրի Գանայի դեմ խաղի 65-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը։
Պորտուգալացին իրացրել է 11 մետրանոցը, որն ինքն էլ վաստակել էր։
Այսպիսով, Ռոնալդուն դարձավ պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որը կարողացել է գոլ խփել Աշխարհի հինգ տարբեր առաջնություններում։
37-ամյա Կրիշտիանուն գոլի հեղինակ է դարձել Աշխարհի առաջնություններում 2006, 2010, 2014, 2018 և 2022 թվականներին: