Աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրում Պորտուգալիայի հավաքականը խաղում է Գանայի հետ։
Աշխարհի առաջնությունում իր թիմի մեկնարկից մի քանի օր առաջ Կրիշտիանու Ռոնալդուն մնաց առանց ակումբային գրանցման․ նրա պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կողմերի համաձայնությամբ խզվել է։
Լրագրող Ստետման Դեյվի խոսքերով, Կրիշտիանու Ռոնալդուն Աշխարհի առաջնության պատմության մեջ երկրորդ ավագն է, ով ակումբ չունի:
Առաջին նման ավագը եղել է Կանադայի հավաքականից Բրյուս Ուիլսոնը, ով 1986 թվականին Աշխարհի առաջնությունում հանդես է եկել առանց ակումբային գրանցման։