Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հինգերորդ անգամ անընդմեջ խաղում է Աշխարհի առաջնությունում։
37-ամյա Ռոնալդուի համար Կատարի մրցաշարը հինգերորդն անընդմեջն է կարիերայում։ Նախկինում նա խաղացել է 2006 թվականի Աշխարհի առաջնությունում (Գերմանիա), 2010 թվականին (Հարավային Աֆրիկա), 2014 թվականին (Բրազիլիա) և 2018 թվականին (Ռուսաստան):
Հինգ առաջնությունների մասնակցել են միայն մեքսիկացիներ Անտոնիո Կարբախալը, Ռաֆայել Մարկեսը, գերմանացի Լոտար Մատեուսը և արգենտինացի Լիոնել Մեսսին։
Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի կազմում նաև խաղում է իր տասներորդ խոշոր միջազգային մրցաշարում։ Ոչ մի եվրոպացի երբեք չի կարողացել դա անել։
Նախկինում Ռոնալդուն, բացի վերը նշված 5 ԱԱ-ներին, մասնակցել է նաև Եվրո 2004, Եվրո 2008, Եվրո 2012, Եվրո 2016 և Եվրո 2020 մրցաշարերին։