Ավարտվեց ԱԱ-ի խաղային հինգերորդ օրվա երկրորդ հանդիպումը, որում մրցում էին Հարավային Կորեայի և Ուրուգվայի հավաքականները։
Այս խաղում գրանցվեց այս մրցաշարի արդեն չորրորդ գոլազուրկ ոչ-ոքին՝ 0-0։
Ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն ճանաչվել է Ուրուգվայի և Հարավային Կորեայի հավաքականների հանդիպման լավագույն խաղացող։
Հաջորդ հանդիպումը ուրուգվայցիները կանցկացնեն նոյեմբերի 28-ին Պորտուգալիայի հավաքականի հետ, իսկ Հարավային Կորեայի հավաքականը նույն օրը կխաղա Գանայի հետ։