Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան մեկնաբանել է ԱԱ-2022-ի խմբային փուլի խաղում Գերմանիայի նկատմամբ տարած հաղթանակը (2:1).
«Դա զարմանալի հանդիպում էր, որտեղ սամուրայները ցույց տվեցին թիմի և առանձին խաղացողների ուժը, ինչպես նաև մարզչի հիանալի մարտավարությունը: Կարծում եմ՝ ողջ երկիրը հուզված էր այս շքեղ հաղթանակից»,- մեջբերում է Կիսիդային Nippon-ը։
Ճապոնիայի վարչապետը նաև հույս է հայտնել, որ Գերմանիայի նկատմամբ տարած հաղթանակը թիմին վստահություն կհաղորդի մրցաշարի փլեյ-օֆֆ փուլ դուրս գալու համար։
Երկրորդ տուրում ճապոնացիները նոյեմբերի 27-ին կխաղան Կոստա Ռիկայի հետ։ E խմբում Իսպանիան առաջինն է (3 միավոր), Ճապոնիան՝ երկրորդ (3 միավոր), Գերմանիան՝ երրորդ (0 միավոր), Կոստա Ռիկան՝ չորրորդը (0 միավոր)։