Շվեյցարիայի հավաքականի դարպասապահ Յան Զոմերը ճանաչվել է ԱԱ-2022-ի Կամերունի դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ։
Դարպասապահը 4 անգամ հետ է մղել հարվածները՝ աջակցելով իր թիմի նվազագույն հաշվով հաղթանակին։
Զոմերը հանդես է գալիս Մյոնխենգլադբախի «Բորուսիայում»։ Կամերունի դեմ խաղը 33-ամյա դարպասապահի 79-րդ հանդիպումն էր հավաքականում։