Ուրուգվայի հավաքականը ԱԱ-2022-ի խմբային փուլի առաջին տուրում գոլազուրկ ոչ-ոքի խաղաց Հարավային Կորեայի հետ։
Հարավամերիկացիների մեկնարկային կազմում դաշտ դուրս եկավ պաշտպան Դիեգո Գոդինը։
Ինչպես հաղորդում է Opta-ն՝ Գոդինը դարձավ Ուրուգվայի հավաքականի ամենատարեց խաղացողը, որ մասնակցել է աշխարհի առաջնության։
Գոդինը մունդիալին մասնակցել է 36 տարեկան 281 օրական հասակում։ Նա առաջ է անցել Օբդուլիո Վարելայից, որը ԱԱ-1954-ին երկու օրով փոքր էր իրենից (36 տարեկան 279 օրական)։