Ավարտվեց ԱԱ-ի խաղային հինգերորդ օրվա երկրորդ հանդիպումը, որում մրցում էին Հարավային Կորեայի և Ուրուգվայի հավաքականները։
Այս խաղում գրանցվեց այս մրցաշարի արդեն չորրորդ գոլազուրկ ոչ-ոքին՝ 0-0։
Հատկանշական է, որ հարավկորեացիների մեկնարկային կազմում հանդես եկան միևնույն ազգանունն ունեցող 5 ֆուտբոլիստ։ Դարպասապահ Կիմ Սոնգյուն, պաշտպաններ Կիմ Յուն-Գվոն, Կիմ Ջի-Սուն, Կիմ Մուն-Հվանը և Կիմ Մին-Ջաեն թիմի մեկնարկային կազմում էին։
Եթե փոխարինման դուրս գար նաև Կիմ Տաե-Հվանը, ապա թիմի կեսից ավելին կարող էին ներկայացնել Կիմ ազգանունը կրող ֆուտբոլիստները։
H խմբի մյուս հանդիպումը Պորտուգալիայի և Գանայի հավաքականի միջև կմեկնարկի քիչ անց՝ 20։00-ին։