Ավարտվեց ԱԱ-ի խաղային հինգերորդ օրվա երկրորդ հանդիպումը, որում մրցում էին Հարավային Կորեայի և Ուրուգվայի հավաքականները։
Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին։ Խաղային մի փոքր առավելություն ունեին կորեացիները, բայց նրանց գրոհներն արդյունավետ վերջաբանի չէին հասնում։ Իսկ ահա հաշիվը բացելու ամենաիրական հնարավորությունն ունեին ուրուգվայցիները․ խաղավարտին Գոդինի գլխով կատարած հարվածը մոտ էր ցանցում հայտնվելուն, բայց փրկեց դարպասաձողը։
Երկրորդ խաղակեսի առաջին հատվածում արդեն ավելի ակտիվ էին հարավամերիկացիները։ Սակայն գրավել ասիական թիմի դարպասը նրանց այդպես էլ չհաջողվեց։ Կարելի է առանձնացնել միայն Վալվերդեի դրվագը խաղավարտին մոտ, ում հարվածից հետո նորից փրկեց դարպասաձողը։
Այդպիսով, այս խաղում գրանցվեց այս մրցաշարի արդեն չորրորդ գոլազուրկ ոչ-ոքին՝ 0-0։ H խմբի մյուս հանդիպումը Պորտուգալիայի և Գանայի հավաքականի միջև կմեկնարկի քիչ անց՝ 20։00-ին։
























































