Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը խոսել է ԱԱ 2022-ի խմբային փուլի առաջին տուրում Ճապոնիայից կրած պարտության (1:2) մասին։
83-րդ րոպեին ճապոնացիների կիսապաշտպան Տակումա Ասանոն գրավեց Նոյերի պաշտպանած դարպասի մոտակա անկյունը։
«Ես ուզում էի, որ նա հարվածեր ինձ վրա։ Գուցե ես կարող էի ևս կես մետր առաջ շարժվել։ Երբեք հստակ չես կարող իմանալ։ Կարծում եմ, որ այդ պահին մենք մի փոքր անջատվել էինք և չէինք պաշտպանվում այնպես, ինչպես պետք էր»,- Նոյերի խոսքն է մեջբերել Bild-ը։