Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն խոսել է ԱԱ 2022-ի մասին։
«Ես պատասխանատու չեմ, որ 20 տարի է չեմպիոն չենք դարձել։ Ես վերջին 4 տարիների պատասխանատուն եմ։ Բրազիլիայի հավաքականը մեծագույն պատմություն ունի և դա ճնշում է առաջացնում։ Ամբողջ երկիրը շատ բան է սպասում թիմից։ Բոլորը սիրահարված են ֆուտբոլին։ Խոսքը հիմնականում երեխաների մասին է, որոնց համար ֆուտբոլը կրթության մի մաս է։
Ճնշում կա, բայց մենք հանգստություն ենք պահպանում»,- Տիտեի խոսքն է մեջբերել Globo-ն։
Բրազիլիայի հավաքականն ԱԱ 2022-ում առաջին խաղը կանցկացնի այսօր՝ մրցելով Սերբիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։