«Բարսելոնան» բողոք կներկայացնի ՖԻՖԱ, եթե թիմի պաշտպան Ռոնալդ Արաուխոն Ուրուգվայի հավաքականի կազմում մասնակցի ԱԱ 2022-ի խմբային փուլին։ Այս մասին հայտնում է Rac 1-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը խոստացել է ակումբի ղեկավարությանը, որ փաստաթուղթ կստորագրի, որը կարգելի է իրեն ազգային հավաքականի կազմում հանդես գալ աշխարհի առաջնությունում։ Չնայած պայմանավորվածությանը, ֆուտբոլիստը դա չի արել ազգային հավաքականի ճամբար ժամանելուց հետո։
23-ամյա Արաուխոն սեպտեմբերի վերջին վիրահատվել էր։ Այդուհանդերձ, նա ընդգրկվել էր Ուրուգվայի հավաքականի 2022 թվականի աշխարհի առաջնության հայտացուցակում, չնայած նրան, որ համապատասխան թույլտվություն չէր ստացել «Բարսայի» բժիշկներից։
Ուրուգվայը խմբային փուլում կխաղա Պորտուգալիայի, Գանայի և Հարավային Կորեայի հետ։
Կորեացիների հետ առաջին տուրի խաղում Արաուխոն նույնիսկ թիմի հայտացուցակում չի հայտնվել։ Խաղը կմեկնարկի 17։00-ին։