Բելգիացի ֆուտբոլիստ Էդեն Ազարը քննադատել է Գերմանիայի հավաքականին. երեկ գերմանացիները ակցիա են իրականացրել՝ կապված ԱԱ-2022-ում ծիածանավոր թևկապների արգելքի հետ, որից հետո պարտվել են Ճապոնիային։
«Նրանք արեցին այս ամենը, հետո պարտվեցին: Լավ կլիներ, որ ոչ մի ակցիա չանեին, բայց հաղթեին։
ԱԱ-ում պետք է մտածել ֆուտբոլի մասին։ Անձամբ ես չեմ պատրաստվում մասնակցել քաղաքական ակցիաների։
Դա մարզիկների համար չէ: Թող այլ մարդիկ զբաղվեն քաղաքականությամբ. պետք է ավելի շատ մտածել խաղի մասին»,- մեջբերում է Էդենին Goal-ը: