Կամերունի հավաքականն ԱԱ-2022-ի մեկնարկային խաղում պարտվել է Շվեյացարիային:
Աֆրիկական հավաքականը աշխարհի 8 առաջնություններում անընդմեջ պարտվել է: ԱԱ-2014-ում Կամերունը պարտվել է Բրազիլիային (1-4), Խորվաթիային (0-4) Մեքսիկային (0-1), ԱԱ-2010-ում՝ Նիդերլանդներին (1-2), Դանիային (1-2) և Ճապոնիային (0-1), իսկ ԱԱ-2002-ում՝ Գերմանիային (0-2):
Աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլերում Կամերունի հավաքականը վերջին հաղթանակը տարել է 2002 թվականին՝ խմբային փուլում 1-0 հաշվով առավելության հասնելով Սաուդյան Արաբիայի նկատմամբ:
ԱԱ-2022-ում իր հաջորդ հանդիպումը Կամերունի հավաքականը կանցկացնի նոյեմբերի 28-ին՝ մրցելով Սերբիայի դեմ: