Կամերունի հավաքականի ֆուտբոլիստ Գաել Օնդուան, որը նաև Ռուսաստանի քաղաքացիություն ունի, ԱԱ-2022-ի խմբային փուլի առաջին տուրի՝ Շվեյցարիայի դեմ խաղում դաշտ է դուրս եկել խաղակոշիկներով, որոնց վրա պատկերված են եղել Ռուսաստանի և Կամերունի դրոշները:
Ի դեպ, Օնդուան նորամուտն էր նշում Կամերունի հավաքականի կազմում:
Հիշեցնենք՝ Կամերունի հավաքականը նվազագույն հաշվով պարտություն է կրել Շվեյցարիայի դեմ խաղում:
ԱԱ-2022-ն անցկացվում է Կատարում նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը: Ռուսաստանի հավաքականը չի մասնակցում աշխարհի առաջնությանը: