Պորտուգալացի նախկին ֆուտբոլիստ Ֆաբիո Կոենտրաուն սուր է արտահայտվել այն նախկին խաղացողների հասցեին, որոնք քննադատել են Ռոնալդուին.
«Ես լավ եմ, շատ հեռու եմ ֆուտբոլից: Դեռ առանձնապես մոտիվացիա չունեմ վերադառնալու և ինչ-որ բան ասելու համար: Բայց հիմա ստիպված եմ խոսել, քանի որ ինձ դուր չի գալիս այն ամենն, ինչ լսում եմ Ռոնալդուի մասին: Եթե դա չլիներ, ես ոչ մեկի հետ ֆուտբոլի մասին չէի խոսի:
Կան նախկին ֆուտբոլիստներ, որոնք ոչինչ են եղել, և Կրիշտիանուի մասին այնպես են խոսում, կարծես՝ ինչ-որ բանի են հասել: Նրանք չպետք է այդպես խոսեն»,- ասել է Ռոնալդուի նախկին թիմակիցը «Ռեալում» և Պորտուգալիայի հավաքականում:
























































