Մադրիդի «Ռեալի» և Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան գնահատել է իր թիմի խաղը ԱԱ-2022-ի խմբային փուլի առաջին տուրի՝ Կանադայի դեմ խաղում (1-0):
«Նրանք շատ էին հարվածում, բայց միայն 3 հարված կատարեցին մեր դարպասի ուղղությամբ: Սա մեր լավագույն խաղը չէր: Կարևոր էր առաջին խաղում դարպասն անառիկ պահելը:
Նրանք շատ մեծ ճնշում էին գործադրում: Մենք դա չէինք սպասում: Շատ ազատ տարածություն կար, բայց մենք չէինք կարողանում վերջին փոխանցումը կատարել:
Ես չեմ դիտել Իսպանիայի ամբողջ խաղը: Մի փոքր հատված դիտեցինք հանդերձարանում: Կարծում եմ՝ Էնրիկեն շատ մրցունակ թիմ է ստեղծել»,- Կուրտուայի խոսքերն է փոխանցում Marca-ն:
Բելգիա-Կանադա հանդիպումն ավարտվել է Ռոբերտո Մարտինեսի՝ 1-0 հաշվով հաղթանակով: Հանդիպման միակ գնդակը խփել է Միշի Բատշուային: Կանադայի հավաքականի ֆուտբոլիստ Ալֆոնսո Դևիսն էլ չի կարողացել անվրեպ իրացնել 11-մետրանոցը: 1-ին տուրի արդյունքներով Բելգիան միանձնյա գլխավորում է F խմբի մրցաշարային աղյուսակը:
























































