Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան մեկնաբանել է ԱԱ-2022-ի խմբային փուլի խաղում Կանադայի նկատմամբ տարած հաղթանակը (1:0)։
«Աշխարհի առաջնության առաջին հանդիպումները հաճախ բարդ և լարված են լինում։ Նայեք Գերմանիային և Արգենտինային (Ճապոնիային և Սաուդյան Արաբիային պարտվողները): Մեր խումբը թերագնահատված է։ Կան չորս լավ թիմեր, և մենք առաջատար ենք: Հաջորդ խաղում հաղթելու դեպքում դուրս կգանք փլեյ-օֆֆ։ Մեզ զարմացրեց կանադացիների ճնշումը։ Չէինք մտածում, որ նրանք այսքան մեծ ճնշում կգործադրեն։ Նրանք ունեին արագություն, ուժ և տեխնիկա։ 11 մետրանո՞ցը։ Ես գիտեի, որ Դեյվիսը հարվածելու է դեպի աջ անկյունը, ուստի ես ընտրեցի այդ կողմը: Առաջին անգամն էր, որ 11 մետրանոց հետ մղեցի ազգային հավաքականում»,- Կուրտուայի խոսքն է մեջբերել L’Equipe-ը:
























































