Կանադայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն Հերդմանը դարձավ պատմության մեջ առաջին մարզիչը, ով մասնակցել է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց Աշխարհի գավաթի խաղարկություններին:
Մինչ Կանադայի տղամարդկանց հավաքականին միանալը Հերդմանը եղել է Նոր Զելանդիայի (2007 և 2011 թվականների Աշխարհի առաջնություն) և Կանադայի (2015 թվականի Աշխարհի առաջնություն) կանանց հավաքականների գլխավոր մարզիչը։
ԱԱ-2022-ի խմբային փուլի առաջին տուրում Կանադան այժմ խաղում է Բելգիայի հետ։
Առաջին խաղակեսից հետո հաշիվը 1:0 է՝ հօգուտ Բելգիայի հավաքականի։
























































