Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ սենսացիոն ֆոտոշարքը։
«Սա կլինի իմ հինգերորդ Աշխարհի առաջնությունը: Ես կենտրոնացած եմ և վստահ եմ, որ ամեն ինչ լավ կանցնի։ Շախը և մատն այն է, ինչ մենք անում ենք կյանքում, ոչ միայն շախմատում:
Ես կցանկանայի լինել այն ֆուտբոլիստը, ով մատ կանի Մեսսիին։ Կտեսնենք, բայց լավ կլիներ: Քանի որ դա տեղի է ունեցել շախմատային խաղում, ավելի հետաքրքիր կլիներ դա անել ֆուտբոլում»,- Կրիշտիանուի խոսքերն է մեջբերում Record-ը:
Պորտուգալիան 2022 թվականի Աշխարհի առաջնությունում կխաղա Գանայի (նոյեմբերի 24), Ուրուգվայի (նոյեմբերի 28) և Հարավային Կորեայի (դեկտեմբերի 2) հետ նույն խմբում։