Չինացի գրոսմայստեր Դինգ Լիրենը 2023 թվականին աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենին կփոխարինի շախմատի աշխարհի թագի համար պայքարում։
Այս մասին հայտնում է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Կարլսենն ամռանը հրաժարվել էր խաղալ ռուս Յան Նեպոմնյաշչիի դեմ, ով հաղթեց Մադրիդի հավակնորդների մրցաշարում և իրավունք ստացավ նորվեգացու հետ կրկին խաղալու 2023 թվականին։ Այժմ Նեպոմնյաչչին պետք է տիտղոսի համար պայքարի Լիրենի հետ, ով երկրորդն էր հավակնորդների մրցաշարում:
Աշխարհի չեմպիոնի կոչման համար հանդիպումը կկայանա 2023 թվականի գարնանը։