Նիդերլանդների Հոխեվեյն քաղաքում ավարտվել է Hoogeveen Open շախմատային մրցաշարը։
Հաղթողի կոչումը նվաճել է գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը: 7 խաղափուլերի արդյունքում նա վաստակել է 5,5 միավոր: Նույնքան միավոր է ունեցել նաեւ Նիկո Ցվիրսը (Նիդերլանդներ):
Հաղթանակը որոշվել է թայ-բրեյքում, որտեղ Հայաստանի ազգային հավաքականի ներկայացուցիչ Ռոբերտ Հովհաննիսյանն առավելության է հասել 1․5:0․5 հաշվով: