ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կազմակերպության խորհրդի նիստից հետո հայտարարել է տրանսֆերային շուկայում փոփոխությունների մասին։
Մասնավորապես, փոփոխությունները կսկսվեն խաղացողներին կրթող ակումբների վճարումներից: ՖԻՖԱ-ն կկազմակերպի նաև ակումբների միջև վճարումների թափանցիկությունը։
«Հաստատվել են ՖԻՖԱ-ի տեղեկատվական կենտրոնի կանոնները։ Մենք որոշեցինք այն ստեղծել մի քանի տարի առաջ՝ տրանսֆերային շուկայի համակարգի բարեփոխման շրջանակներում։ Տրանսֆերների հետ կապված բոլոր վճարումները կկատարվեն այդ կենտրոնով։ Մենք սկսելու ենք փոխհատուցումներից․ դրանք կստանան այն ակումբներին, որոնք զբաղվում են ֆուտբոլիստների կրթությամբ։ Նման ակումբներ կան ամբողջ աշխարհում, և դրանք չափազանց կարևոր աշխատանք են կատարում։
Մենք որոշել ենք համակարգը դարձնել ավտոմատացված. պրոֆեսիոնալ խաղացողի յուրաքանչյուր տրանսֆեր, որը ներառում է մարզումամային փոխհատուցում և համերաշխության վճարումներ, ավտոմատ կերպով կուղարկվի ակումբներին՝ ՖԻՖԱ-ի նոր համակարգի միջոցով: Սա կփոխի փոքր ակումբների կյանքը»,- Ինֆանտինոյի խոսքն է ТАСС-ը։
Նոր դրույթներն ուժի մեջ կմտնեն 2022 թվականի նոյեմբերի 16-ից։ Նշվում է, որ ակումբները կստանան մոտ 400 մլն դոլար, ինչը 5 անգամ ավելի է, քան ընթացիկ եկամուտը։