Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում Գյումրիի «Շիրակը» ընդունել էր գործող չեմպիոն «Փյունիկին» և նվազագույն հաշվով պարտություն կրեց։
Առաջին կեսում գոլեր չարձանագրվեցին։
Հանդիպման հաշիվը բացվեց 66-րդ րոպեին․ հյուրերի կազմում աչքի ընկավ Դավիդ Դավիդյանը։ Հենց այս գնդակն էլ հաղթանակ դարձավ երևանյան թիմի համար։
Հիշեցնենք, որ խաղից առաջ տեղի ունեցավ Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտի լուսավորության համակարգի գործարկման պաշտոնական արարողությունը։
Այս խաղից հետո «Շիրակը» 11 միավորով մրցաշարային աղյուսակի 8-րդ տեղում է, իսկ «Փյունիկը» 21 միավորով՝ 4-րդ։