Ամերիկացի գրոսմայստեր Հանս Նիմանը հայց է ներկայացրել Միսսուրիի շրջանային դատարան (ԱՄՆ) ընդդեմ շախմատի աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենի՝ պահանջելով առնվազն 100 միլիոն դոլարի փոխհատուցում «կեղծ մեղադրանքների» համար։ Այս մասին ասվում է դատարանի կայքում հրապարակված հայտարարության մեջ, հայտնում է РБК-ն:
Մեղադրյալների ցանկում կլինեն նաև Կարլսենի Play Magnus Group-ը, շախմատի ամենահայտնի առցանց Chess.com կայքը, ամերիկացի գրոսմայստեր Հիկարու Նակամուրան և շախմատիստ Դենի Ռենսը:
«Կեղծ մեղադրանքները, մեղադրյալների կողմից չարամիտ զրպարտությունները փչացրել են Նիմանի աչքի ընկնող կարիերան իր կյանքի սկզբում և կործանել նրա կյանքը», — ասվում է հայտարարության մեջ:
«Գրոսմայստեր Վինսենթ Կեյմերը հրաժարվեց խաղալ Նիմանի հետ։ Tata Steel Chess մրցաշարի (հնագույն և ամենահեղինակավոր մրցաշարերից մեկը, որն անցկացվում է հոլանդական Վեյկ ան Զեեում) կազմակերպիչներն անմիջապես հետ են կանչել հրավերը։ Եվ Նիմանը, մեղադրանքների պատճառով, չի կարող աշխատել որպես շախմատի ուսուցիչ հեղինակավոր դպրոցում»,- ասվում է հաղորդագրության մեջ։