Մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը բանակցություններ է վարել Երևանի «Արարատի» ղեկավարության հետ։ Այս մասին РБК Спорт-ին հայտնել են մասնագետին մոտ կանգնած երկու աղբյուրներ։
Զրուցակիցների խոսքով՝ կողմերն արդեն անցկացրել են բանակցությունների մի քանի փուլ, փոխադարձ հետաքրքրություն են ցուցաբերել համագործակցության վերաբերյալ և մոտ են պայմանագրի կնքմանը։ Սպասվում է, որ վերջնական որոշումը կընդունվի հաջորդ շաբաթ։
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Գրիգորյանը Հայաստանում աշխատել է «Ուրարտուում» և «Ալաշկերտում»։