ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, անդրադառնալով հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի՝ վերջին շրջանում ոչ այնքան հաջող ելույթներին, ընդգծել է՝ ամեն ինչ դեռ առջևում է.
«Արոնյանը վերջերս պարտվո՞ւմ է. նա մեր ուժեղագույն շախմատիստներից մեկն է, և պետք չէ ուրախանալ, եթե անգամ պարտվում է: Լևոնը զորեղ շախմատիստ է, և դեռ կարող է հաղթանակներ տանել: Ադապտացիայի խնդիր է, գուցե: Ես նրան հաջողություններ եմ մաղթում: Ընդհանրապես, ուրիշի դժբախտության վրա ուրախանալ չի կարելի ու երջանկանալ, որ Լևոն Արոնյանն այսօր պարտվում է: Ես շատ կուզեմ, որ Արոնյանը աշխարհի չեմպիոն էլ դառնա, որովհետև նա մերն է ու մեր շախմատիստն է»:
Կարեն Գիլոյանը, որը երեկ ներկա էր Երևանում մեկնարկած «Երևան-օփեն» շախմատի միջազգային մրցաշարի բացման արարողությանը, առաջարկել է անդրադառնալ այս մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներին. «Շատ զորեղ տղաների տեսա խաղատախտակների մոտ:
Ավելի լավ է կենտրոնանանք մեր շախմատիստների վրա, խոսենք նրանց հաջողության մասին ու երազենք, որ մի օր նրանք կրկին առաջինը կլինեն»: