Fastex Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Արարատը» Վ․ Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունել էր «Փյունիկին» և հաղթանակ տարավ։
Հանդիպումն ավարտվեց 1-0 հաշվով։
Խաղի միակ գոլը խփվեց 8-րդ րոպեին․ անկյունայինի խաղարկումից հետո հեռահար հարվածով տանտերերի կազմում աչքի ընկավ Ռուդիկ Մկրտչյանը։
Այս խաղից հետո «Արարատը» 11 միավորով 7-րդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Փյունիկը» 15 միավորով՝ 4-րդը։