Սպորտային մարմնամարզության միջազգային մրցումներում 2007-2008 թվականների բազմամարտի պայքարում Մամիկոն Խաչատրյանը զբաղեցրել է առաջին հորիզոնականը, իսկ 2005-2006 թվականների բազմամարտի պայքարում Էրիկ Բաղդասարյանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: Այս մասին հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Առանձին գործիքների պայքարը տեղի կունենա վաղը:
Նշվում է, որ մեր մարզիկներին ուղեկցում են մարզիչ՝ Արտակ Այդինյանը և միջազգային կարգի մրցավար՝ Սերոբ Սողոմոնյանը։