Ծաղկաձորում շարունակվում է «ՉեսսՄուդ Օփեն» մրցաշարը․ կայացել են 7-րդ տուրի հանդիպումները։
Մրցաշարի ավարտից երկու տուր առաջ Ա խմբի մրցաշարում Հայաստանը ներկայացնող Մանուել Պետրոսյանը և Իրանի ներկայացուցիչ Ամիրեզա Պուր Աղա Բալան կիսում են 1-2-րդ հորիզոնականները՝ 7 հնարավորից վաստակելով 6,5 միավոր։
Մանուել Պետրոսյանը 7-րդ տուրում հաղթեց ֆրանսիացի Քրիստոֆ Սոչակիին։
3-րդ հորիզոնականը 5,5 միավորով զբաղեցնում է Վրաստանի ներկայացուցիչ Միխեիլ Մչեդիշվիլին։