Անգլիայի Լիվերպուլ քաղաքում հոկտեմբերի 27-ին կմեկնարկի սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունը:
Մասնակիցների կազմում մեծ թվով հեղինակություններ կլինեն, որովհետև հայտավորվելու իրավունք ունեն միայն համապատասխան որակավորում ունեցող մարզիկները:
Հայաստանից հանդես կգան հինգ մարմնամարզիկներ: Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը մրցավար կուղեկցի Արթուր Դավթյանին, Վահագն Դավթյանին, Հարություն Մերդինյանին, շնորհալի երիտասարդներ Արթուր Ավետիսյանին և Գագիկ Խաչիկյանին։ Նրանք երեկ մեկնել են Թբիլիսի, որտեղ կանցկացնեն 21-օրյա ուսումնամարզական հավաք:
Թբիլիսյան հավաքին մասնակցում է նաև Համլետ Մանուկյանը:
Արթուր Դավթյանն աշխարհի առաջնությունում հանդես կգա հենացատկ, Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանն օղակներ, Հարություն Մերդինյանիը նժույգթափեր, իսկ Գագիկ Խաչիկյանը՝ բազմամարտ մրցաձևում: