Ավարտվել է «ՉեսսՄուդ Օփեն»-ի 6-րդ տուրը, որի արդյունքում Ա խմբի մրցաշարում ՄԳ Մանուել Պետրոսյանը և Ամիրեզա Պուր Աղա Բալան հավասարապես կիսում են 1-2-րդ հորիզոնականները՝ 6 հնարավորից վաստակելով 5,5 միավոր։
Իսկ Բ խմբի մրցաշարում մրցաշարային աղյուսակը 6 միավորով միանձնյա գլխավորում է Ալեն Գևորգյանը։
Հիշեցնենք՝ մրցաշարն անցկացվում է Ծաղկաձորում: