Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, կայացավ Fastex Հայաստանի գավաթի 1/8 եզրափակչի «Արարատ»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը։
Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 0-4 հաշվով։ Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Վիլֆրիդ Էզան, ևս մեկ գոլ խփեց Մենեզեսը։ Այսպիսով, «Արարատ-Արմենիան» դուրս եկավ քառորդ եզրափակիչ։
Հայաստանի գավաթի 1/8 եզրափակչի մյուս հանդիպումների ժամանակացույցը․
05․08
🏆 «Միկա»-«Գանձասար» 15։00
🏆 «Վեստ Արմենիա»-«Ալաշկերտ» 15։00
🏆 «Սյունիք»-«Շիրակ» 15։00
06․08
🏆 «Լեռնային Արցախ»-«Վան» 15։00
🏆 ԲԿՄԱ-«Նոա» 16։00
Նշենք, որ «Փյունիկն» ու «Ուրարտուն» պայքարը կսկսեն 1/4 եզրափակիչ փուլից։