Այսօր տեղի է ունեցել «ՉեսսՄուդ Օփեն» շախմատի միջազգային մրցաշարի երրորդ տուրը, որի արդյունքում 3-ից 3 միավոր ունեն Հայաստանի ներկայացուցիչներ Տիգրան Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Հայկ Երիցյանը, ինչպես նաև
Ռուսաստանի ներկայացուցիչ Գալչենկո Մատվեյը։
Առջևում դեռ սպասվում է 6 խաղափուլ, որից հետո հայտնի կդառնա «ՉեսսՄուդ Օփեն»-ի հաղթողը։
Հիշեցնենք՝ մրցաշարն անցկացվում է Ծաղկաձորում: