Ծաղկաձորում մեկնարկել է «ՉեսսՄուդ Օփեն» շախմատի միջազգային մրցաշարը, որը տեղի է ունենում Ծաղկաձոր Մարիոթ հյուրանոցում։
Մրցաշարի առաջին տուրին մասնակցում են շուրջ 11 երկրների մոտ 177 շախմատիստներ, այդ թվում` 18 միջազգային գրոսմայստեր և 37 միջազգային և ՖԻԴԵ-ի վարպետներ:
Մրցաշարի մեկնարկը հաջող էր։ Հայ գրոսմայստերները 1-ական միավոր ունեն։ Մրցաշարի աղյուսակը Ա խմբում գլխավորում է ՄԳ 20-ամյա Շանթ Սարգսյանը։