Ծաղկաձորում երեկ մեկնարկել է «ՉեսսՄուդ Օփեն» շախմատի միջազգային մրցաշարը, որը կտևի մինչև հոկտեմբերի 9-ը։
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը, Ծաղկաձորի քաղաքապետ Նարեկ Հարությունյանը և բազմաթիվ պատվավոր հյուրեր:
Վերջիններս իրենց ողջույնի խոսքն են հղել մասնակիցներին՝ մաղթելով դիտարժան խաղ և ընգծելով նման դժվարին շրջանում իրականացվող մրցաշարի կարևորությունը: Նրանք փաստել են, որ նման միջոցառումները խթանում են շախմատի մասսայականացմանը և ապագա սերունդների բազմակողմանի զարգացմանը։
«ՉեսսՄուդ Օփեն» շախմատի միջազգային մրցաշարը կանցկացվի Ա և Բ խմբերով, շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով՝ ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների համաձայն։
Մրցաշարին մասնակցում են 11 երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի, Հնդկաստանի, Իրանի, Իրաքի, ԱՄՆ-ի, Լիտվայի, Ինդոնեզիայի շուրջ 180 շախմատիստներ, այդ թվում` 18 միջազգային գրոսմայստեր եւ 37 միջազգային եւ ՖԻԴԵ-ի վարպետներ:
Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը 10 250 000 ՀՀ դրամ է: