«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը գնահատել է «Արսենալի»՝ ԱՊԼ-ն հաղթելու շանսերը։
«Դատելով նախորդ և այս մրցաշրջանում նրանց խաղից՝ նրանք լիովին կարող են չեմպիոնի հավակնորդ լինել։ Ես միշտ Միկել Արտետայի երկրպագուն եմ եղել, ինձ շատ է դուր գալիս այն, թե ինչպիսի քաջությամբ է նա երիտասարդ խաղացողներին կազմի մեջ ընդգրկում։
Վերջին տարում նրանք ավելի հասուն են դարձել, բացի դրանից թիմին են միացել Ժեզուսը և Սալիբան։ Եվ «Արսենալը», թվում է, լիովին փոխվել է։
Իմ կարծիքով՝ «Արսենալը», գուցե, շատ ավելի մոտ է չեմպիոնությանը, քան մարդիկ են կարծում»,- Կարագերի խոսքերն է փոխանցում Talksport-ը։