Աշխարհի ութերորդ ռակետ Մատեո Բերետինին վնասվածքի պատճառով հրաժարվել է Ակապուլկոյում կայանալիք մրցաշարի մասնակցությունից, որը մեկնարկում է մյուս շաբաթ։
Իտալացի թենիսիստը աճուկի հատվածում վնասվածք ունի, ինչն էլ խանգարում է ինչպես հարկն է հանդես գալ։
23-ամյա իտալացին ընթացիկ մրցաշրջանում ընդամենը երկու հանդիպում է անցկացրել։ Ավելի վաղ Բերետինին հրաժարվել էր Բուենոս-Այրեսի ու Ռիոյի մրցաշարերի մասնակցությունից։
Մարտին Բերետինին նախատեսում է խաղալ Ինդիան Ուելսի և Մայամիի Մասթերսներում։