Աշխարհի 8-րդ ռակետ Մատեո Բերետինին մեկնաբանել է սերբ Նովակ Ջոկովիչի անվստահությունը կապված կորոնավիրուսի պատվաստանյութի ներարկման վերաբերյալ։
«Ես հավատում եմ գիտությանը, բայց բոլորն ունեն իրենց կարծիքը։ Այս հարցում պետք է զգուշավոր լինել։ ԱՄՆ-ում պատվաստանյութի շուրջ բազմաթիվ քննարկումներ են։
Ճանաչելով Նովակին՝ ես վստահ եմ, որ նա իսկապես կարծում է, որ պատվաստումը լավագույն որոշումը չէ, բայց դա միայն իր կարծիքն է Կարևորը նրա վրա ճնշում չգործադրեն իր կարծիքի պատճառով»,-Բերետինիի խոսքն է մեջբերում Gazetta dello Sport-ը։
Ավելի վաղ աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը հայտարարել էր, որ դեմ է լինելու մասսայական պատվաստմանը, եթե հայտնաբերվի կորոնավիրուսի պատվաստանյութը։