Մատեո Բերետինին առաջին հաղթանակն է տարել ATP Ամփոփիր մրցաշարում, որը կայանում է Լոնդոնում: Բյորն Բորգի անվան խմբում 3-րդ տուրում իտալացի թենիսիստ Մատեո Բերետինին 2 սեթում հաղթել է ավստրիացի Դոմինիկ Տիմին (7:6 (7:3), 6:3): Հանդիպումը տևել է 1 ժամ 18 րոպե:
Բերետինիի ակտիվում գրանցվել է 2 կրկնակի սխալ, 2 իրացված բրեյք-փոյնթ 2 հնավարությունից: Տիմն աչքի է ընկել 5 էյսով, չի կատարել ոչ մի կրկնակի սխալ ու իրացրել է իր միակ բրեյք-փոյնթը:
Հիշեցնենք՝ առաջին շրջանում Տիմը հաղթել էր շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին, իսկ հետո պարտության էր մատնել Նովակ Ջոկովիչին: Բերետինին պարտվել էր և´ Ջոկովիչին, և´ Ֆեդերերին: