Աշխարհի ութերորդ ռակետ Մատեո Բերետինին մեկնաբանել է, թե ինչ ազդեցություն է թողնում կորոնավիրուսը թենիսի վրա։
«Պետք է մտածել առողջության մասին ու կանգնեցնել վիրուսին։ Պետք է սպասել ու վերաիմաստավորել մեր վախերը։ Ես, օրինակ, այլևս չեմ վախում ռեյտինգում նահանջելուց, վիրուսը ինձ ավելի շատ է վախեցնում։
ՈՒիմբլդոնի չեղարկու՞մը։ Տարօրինակ է ու անհեթեթ մտածել չեղարկման մասին։ Բայց իհարկե այդ ամենը մանրուքներ են այն ամենի համեմատ, ինչ կատարվում է աշխարհում։ Հռոմի մրցաշարի չեղարկումը տխրեցրեց ինձ։ Դա հարված էր իմ սրտին, բայց պետք է համբերատար սպասել»,-Բերետինիի խոսքն է մեջբերում ansa.it-ը։
Հիշեցնենք, որ թենիսի բոլոր մրցաշարերը չեղարկվել են մինչև հունիսի 7-ը։