Շարունակվում է Julius Baer Generation Cup արագ շախմատի առցանց մրցաշարը, որը Champions Chess Tour-ի 7-րդ փուլն է։
Խաղային երկրորդ օրը կայացան 5-8-րդ տուրի հանդիպումները։ Այս 4 տուրերում Լևոն Արոնյանը մեկ հաղթանակ է տարել և պարտվել մյուս պարտիաներում․ նա այժմ 10-րդն է մրցաշարային աղյուսակում՝ իր ակտիվում ունենալով 11 միավոր (24 հնարավորից)։
Առաջատարը հնդիկ Արջուն Էրիգաիսին է՝ 17 միավորով։
Նշենք, որ Julius Baer Generation Cup-ին մասնակցում է 16 շախմատիստ և մրցաշարն անցկացվում է երկու փուլով․ երկրորդ փուլին մասնակցում են առաջին փուլում լավագույն արդյունքներ գրանցած 8 շախմատիստները։ Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 150 հազար դոլար։