Շախմատի մինչև 18 տարեկանների աշխարհի չեմպիոն Մարիամ Մկրտչյանը հաղթանակով է ավարտել իր ելույթները Ռումինիայում անցկացվող աշխարհի պատանեկան առաջնությունում։
Վերջին 11-րդ տուրում Մարիամ Մկրտչյանն ուժերը չափել է Վաերիա Ռեգերի հետ և հաղթանակ տարել 42-րդ քայլին։
Աշխարհի չեմպիոնի տիտղոսը Մարիամ Մկրտչյանն ապահովել էր դեռ նախորդ տուրում՝ հաղթելով բոլոր 11 տուրերում։ Հայաստանը 12 մարզիկով էր ներկայացված մինչև 14, 16 և 18 տարեկանների պատանեկան առաջնությունում։
Հայաստանի մյուս ներկայացուցիչներն անմասն են մնացել մեդալներից։