Ռումինիայի Մամայա քաղաքում ընթացող շախմատի աշխարհի պատանեկան առաջնության մինչև 18 տարեկան տղաների խմբում հաջող է հանդես գալիս Հայաստանի ներկայացուցիչ Մամիկոն Ղարիբյանը: Նա վերջին տուրից առաջ կիսում է 2-4-րդ տեղերը:
Նույն տարիքային խմբում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Էմին Օհանյանը 10-րդ տուրում պարտություն է կրել և հանգրվանել մրցաշարային աղյուսակի 3-5-րդ հորիզոնականներում:
Առաջնության ավարտին մնացել է մեկ տուր:
Հիշեցնենք՝ Հայաստանն արդեն 1 չեմպիոն ունի աշխարհի պատանեկան առաջնությունում: Հայաստանի գործող չեմպիոնուհի Մարիամ Մկրտչյանը 10 տուրում տանելով 10 հաղթանակ՝ ժամանակից շուտ ապահովել է Մՙ18 տարեկանների աշխարհի չեմպիոնի տիտղոսը: