Սեպտեմբերի 16-ին Սերբիայում մրցագորգ են դուրս գալու ազատ ոճայիններ 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանն ու 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը:
Խնձրցյանը պայքարը կսկսի 1/16-րդ եզրափակչից` Հյս. Մակեդոնիայի ներկայացուցիչ Վլադիմիր Եգորովի հետ պայքարով: Ալիխանյանն էլ 1/16-ում կմրցի ռումինացի Մաքսիմ Վասիլիոգլոյի հետ:
Այսօր բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն կունենա Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 70 կգ քաշային Արման Անդրեասյանը: Նրան հաղթած ըմբիշը հասել է եզրափակիչ, ուստի Անդրեասյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի, որտեղ հաղթելու դեպքում՝ կպայքարի բրոնզի համար:
Երեկ պայքարի դուրս եկած 79 կգ քաշային Արման Ավագյանը դուրս է մնացել պայքարից: