Սեպտեմբերի 7-13-ն Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում տեղի ունեցավ «Ուզբեկստանի նախագահի գավաթի» Շախմատի 2-րդ միջազգային մրցաշարը:
Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էր գրոսմաստեր Հայկ Մարտիրոսյանը։ Մրցաշարի 10 խաղերից հետո, վաստակելով 7 միավոր, Հայկը զբաղեցրել ՝ 2-րդ տեղը՝ ընդամենը կես միավորով զիջելով ուզբեկ գրոսմաստեր Նոդիրբեկ Յակուբբոևին։
Հայկը մրցաշարում ոչ մի պարտություն չի կրել՝ տանելով 4 հաղթանակ և խաղալով 6 ոչ-ոքի: