«Ալաշկերտի» կազմը համալրել է սալվադորցի կիսապաշտպան Կևին Ռեյեսը։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 25-ամյա ֆուտբոլիստը Էլ Սալվադորի հավաքականի անդամ է, օրեր առաջ կրկին հրավիրվել է իր երկրի ազգային թիմ՝ արդեն «Ալաշկերտի» ֆուտբոլիստի կարգավիճակով։
Էլ Սալվադորի Մ-20, Մ-21 և Մ-23 հավաքականները ներկայացրած Ռեյեսը հանդես է եկել տեղի «Ագիլա», «Սանտա Տեկլա» և ՖԱՍ ակումբներում: