Ռումինիայում անցկացվող շախմատի աղջիկների մինչև 18 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի չեմպիոն Մարիամ Մկրտչյանը 8-րդ տուրում սպիտակներով առավելության հասավ ադրբեջանցի Այան Ալլահվերդիևայի նկատմամբ, որը մեկ միավորով հետ մնաց Մկրտչյանից:
Հայ շախմատիստը 8 միավորով միանձնյա առաջատարն է։
Մինչև 14, 16 և 18 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունն անցկացվում է Ռումինիայի Մամայա քաղաքում: